ՍՏԱՆԴԱՐՏ ՍՈՒՊԵՐԻՈՐ
Հանգստյան տան ստանդարտ սուպերիոր կարգի 2 սենյակներն ունեն երկտեղանոց, իսկ 8-ը՝ առանձին 2 մեկտեղանոց մահճակալներ՝ ծածկված ճերմակ ու նուրբ սպիտակեղենով: Նախատեսված են 2 անձի համար և ունեն 2-3 լրացուցիչ մահճակալի հնարավորություն:
Բազկաթոռներն ու փոքրիկ սեղանը ստեղծում են կարդալու, հանգստանալու և մտերիմների շրջապատում կատարյալ հանգիստ վայելելու ջերմ ու հաճելի մթնոլորտ: Ստանդարտ սուպերիոր սենյակները համալրված են լոգախցիկով, բամբակե սրբիչներով և հիգիենայի պարագաներով:
Սենյակի պատուհանից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի «Սոճուտ» հանգստյան տան բակը և անտառապատ սարերը: Այստեղ ողջ օրը կարելի է հիանալ Լոռու չքնաղ բնությամբ:
հարմարություններ
- Հեռուստացույց (արբանյակային ալիքներ)
- Wi-Fi
- Լոգախցիկ
- Չհրկիզվող պահարան
- Սառնարան
- Վարսահարդարիչ
- Ներքին հեռախոս
- Ավտոկայանատեղի
Վճարովի ծառայություններ
- Լրացուցիչ մահճակալներ սենյակներում
- Լվացքի և արդուկի ծառայություն
- Բար
- Շոգեբաղնիք
- Բիլիարդ
- Կոնֆերանսների դահլիճ
- Բացօթյա տաղավարներ
- Վերականգնողական կենտրոն
- ՍՊԱ