ՌԵՍՏՈՐԱՆ
«Սոճուտ» հանգստյան տան ռեստորանը հյուրերին առաջարկում է երկու անգամյա սնունդ. նախաճաշը «շվեդական սեղանի» ձևով, իսկ ընթրիքն ըստ սեզոնային ճաշացուցակի՝ հյուրի ընտրությամբ: Մեզ մոտ մատուցվում են հայկական և եվրոպական խոհանոցների հայտնի ճաշատեսակներ, ինչպես նաև շեֆ խոհարարի հեղինակային ուտեստներ, որոնք բավարարում են նույնիսկ ամենաքմահաճ այցելուների պահանջները: Փոքրիկ հյուրերի համար նախատեսված է մանկական մենյու: Ռեստորանում հնարավոր է կազմակերպել նաև հարսանյաց հանդեսներ և տոնական բանկետներ:
ԲԱՐ
Բարում կարող եք ուրախ ժամանակ անցկացնել ընկերների և ընտանիքի հետ, համտեսել պիցցա և սենդիվչներ, սալաթներ և նախուտեստներ, վայելել զովացուցիչ ըմպելիքների, կոկտեյլների, թեյի և սուրճի բազմազան տեսակներ, համեղ աղանդեր և պաղպաղակ: Առաջարկվում է նաև ոգելից խմիչքների՝ ռոմի, վիսկիի, կոնյակի, օղու և գարեջրի լայն ընտրություն: Հատկապես հաճելի են ջերմ ամառային երեկոները մեր բարի գողտրիկ պատշգամբում։
ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐԻ ԴԱՀԼԻՃ
«Սոճուտ» հանգստյան տանը ստեղծված են բոլոր պայմանները ոչ միայն լիցքաթափվելու, այլև ստեղծագործելու և աշխատանքի վրա կենտրոնանալու համար։ Հյուրերի տրամադրության տակ է կոնֆերանսների դահլիճը՝ նախատեսված գիտաժողովների, գործնական հանդիպումների, կլոր սեղանի քննարկումների և կինո-մուլտֆիլմերի ցուցադրումների համար:
ՇՈԳԵԲԱՂՆԻՔ
Մեզ մոտ գործում է ժամանակակից շոգեբաղնիքը, որտեղ կարող եք ամբողջովին կտրվել առօրյա հոգսերից և լիցքաթափվել: Այն թույլ կտա ազատվել լարվածությունից՝ զգալով իսկական շոգեբաղնիքի կազդուրիչ ուժը և ստանալ էներգիայի և առույգության մեծ լիցք: Ժամանակակից կյանքի բարձր տեմպի պայմաններում շոգեբաղնիքը սթրեսի կանխարգելման լավագույն տարբերակներից է:
ՍՊՈՐՏ ԵՎ ԽԱՂԵՐ
Ձեր ընտանեկան հանգիստն ավելի լիակատար դարձնելու համար հանգստյան տան տարածքում կարող եք օգտվել վոլեյբոլի և ֆուտբոլի դաշտերից: Հյուրերի տրամադրության տակ են նաև սեղանի թենիսն ու բիլիարդը։ Պասիվ հանգստի սիրահարները կարող են շրջել տարածքում, զբաղվել իրենց նախընտրած սեղանի խաղերով (շախմատ, շաշկի և նարդի), ժամանակ անցկացնել բացօթյա զրուցարաններում և հիանալ գեղատեսիլ բնությամբ:
ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ
Հյուրերի ցանկությամբ պարբերաբար կազմակերպվում են էքսկուրսիաներ:
Տուրերն անցկացվում են նվազագույնը 6 մասնակիցների դեպքում:
ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ
Հյուրերի ցանկությամբ պարբերաբար կազմակերպվում են էքսկուրսիաներ:
Տուրերն անցկացվում են նվազագույնը 6 մասնակիցների դեպքում: