• ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՀԱՄԱՐՆԵՐ
    • ԼՅՈԻՔՍ
    • ԴԵԼՅՈԻՔՍ
    • ՍՏԱՆԴԱՐՏ ՊԱՏՇԳԱՄԲՈՎ
    • ՍՏԱՆԴԱՐՏ ՍՈՒՊԵՐԻՈՐ
    • ՍՏԱՆԴԱՐՏ ԷԿՈՆՈՄ
    • ԸՆՏԱՆԵԿԱՆ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՌԵՍՏՈՐԱՆ
    • ԲԱՐ
    • ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐԻ ԴԱՀԼԻՃ
    • ՇՈԳԵԲԱՂՆԻՔ
    • ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ
    • ՍՊՈՐՏ ԵՎ ԽԱՂԵՐ
    • ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
  • ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
r375-bg-15419232769506.png
SOCHUT
hy
  • en
  • ru
SOCHUT
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՀԱՄԱՐՆԵՐ
    • ԼՅՈԻՔՍ
    • ԴԵԼՅՈԻՔՍ
    • ՍՏԱՆԴԱՐՏ ՊԱՏՇԳԱՄԲՈՎ
    • ՍՏԱՆԴԱՐՏ ՍՈՒՊԵՐԻՈՐ
    • ՍՏԱՆԴԱՐՏ ԷԿՈՆՈՄ
    • ԸՆՏԱՆԵԿԱՆ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՌԵՍՏՈՐԱՆ
    • ԲԱՐ
    • ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐԻ ԴԱՀԼԻՃ
    • ՇՈԳԵԲԱՂՆԻՔ
    • ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ
    • ՍՊՈՐՏ ԵՎ ԽԱՂԵՐ
    • ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
  • ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

+374 95 41 11 88

hy
  • en
  • ru
123411931609327-eu4business-01.png
01001701591342-screen-shot-2022-04-21-at-123410.png

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Վերականգնողական կենտրոնը բացվել է ի շնորհիվ ԵՄ-ը բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում» ծրագրի  դրամաշնորհի: 

 

«Սոճուտ» հանգստյան տան վերականգնողական կենտրոնում  մենք օգտագործում ենք  բնության բուժական հատկությունները  և բժշկության  ձեռքբերումները  միաժամանակ։ Մենք առաջարկում ենք վերականգնողական բուժման համալիր ծրագիր ժամանակակից ֆիզիոթերապևտիկ մեթոդներով. 

էլեկտրոթերապիա

Էլեկտրաթերապիայի մեթոդներից կիրառվում են էլեկտրոֆորեզը և ամպլիպուլսթերապիան։ 

 

Էլեկտրոֆորեզը բուժման ֆիզիոթերապևտիկ մեթոդ է, որի դեպքում օրգանիզմի վրա միաժամանակ ազդում են մշտական հոսանքը և դեղամիջոցները: Կիրառվում է հոդերի, նյարդային, աղեստամոքսային, շնչական , սիրտանոթային  համակարգի, մաշկի հիվանդությունների դեպքում։  

 

Ամպլիպուլսթերապիան ֆիզիոթերապևտիկ բուժման մեթոդ է, որի ժաման ակ օգտագործվում են սինուսոիդալ մոդուլացված հոսանքներ:  Բուժման այս մեթոդը կիրառվում է  զարկերակային գերճնշման, նյարդային և աղեստամոքսային համակարգերի,   հոդերի և  կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների բուժման նպատակով:

մագնիսաթերապիա

Մագնիսաթերապիան ֆիզիոթերապևտիկ բուժման մեթոդ է, որի ժամանակ օրգանիզմի վրա ազդում են մագնիսական ալիքներով, որոնց ազդեցության տակ տեղի է ունենում բջիջների ֆիզիկոքիմիական հատկությունների,  հորմոնների և ֆերմենտների մակարդակների փոփոխություն, բարելավվում է նյութափոխանակությունը և բջիջների հարստացումը թթվածնով։  

Այն ցուցված է հոդերի, սիրտանոթային, մարսողական, նյարդային  համակարգի և ողնաշարի հիվանդությունների դեպքում։

բուժում գերձայնային ալիքներով 

Բուժումը  գերձայնային ալիքներով ֆիզիոթերապևտիկ բուժման  մեթոդ է, որի ժամանակ  օրգանիզմի հյուսվածքների վրա ազդում են բարձր հաճախության գերձայնային ալիքներով, ինչը ցուցաբերում է անզգայնացնող, հակաբորբոքային, հակաալերգիկ, սպազմ հանող և ընդհանուր տոնուսավորող ազդեցություն: Հաճախ է կիրառվում քթի, կոկորդի, ականջի, մաշկի , հոդերի , ծայրամասային նյարդերի և գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում։ 

ինհալացիաների տարբեր տեսակներ

Ինհալյացիաները նախատեսված են շնչառական համակարգի հիվանդությունների բուժման և կանխարգելման համար, որի ժամանակ նեշնչվում է  դեղամիջոցներով կամ այլ բիոլոգիական ակտիվ նյութերով, այդ թվում  և աէրոզոլներով հարուստ օդ: «Սոճուտ» հանգստյան տան վերականգնողական կենտրոնում լայնորեն կիրառվում են ինհալյացիաների տարբեր տեսակներ՝  ըստ ցուցումների։

հալոինհալյացիա (աղի քարանձավ սեղանի վրա)

Հալոթինհալյացիան (աղի քարանձավ սեղանի վրա) հիմնված է ստորգետնյա աղի քարանձավների միջավայրի նման  արհեստական միկրոկլիմայի կիրառման վրա, ինչը թույլ է տալիս մաքրել շնչական ուղիները փոշուց և վնասակար բակտերիաներից, բարելավել թթվածնով արյան հագեցումը, վերականգնել միկրոֆլորան և օրգանիզմի դիմադրողականությունը։ Հիմնական բուժիչ գործոնը օդում տարածված բնական քարի աղի չոր աէրոզոլն է։ 

Հլոինհալյացիան  հիմնականում կիրառվում է  մրսական հիվանդությունների, այդ թվում նաև դրանց կանխարգելման, բրոնխիալ ասթմայի, տրախեոբրոնխիտի, լարինգիտի, ֆարինգիտի, տարբեր ալերգիաների ( ռինիտ, դերմատիտ և այլ),մաշկի հիվանդություններ (պսորիազ, էկզեմա, կորյակներ),հիպերտոնիայի, անքնության և  անհանգիստ վիճակի դեպքում։ 

աերոիոնոթերապիա

Աէրոիոնոթերապիան  իոնիզացված օդով բուժման մեթոդ է, ինչը  կիրառվում է   բուժական և  կանխարգելիչ նպատակով բրոնխիալ ասթմայի, ալլերգիաների, քրոնիկ բրոնխիտի, նևրասթենիայի, անքնության, քրոնիկ հոգնածության համախտանիշի, գրիպի, իմունային անբավարարության և  այլ իրավիճակներում։ 

աերոֆիտոթերապիա

Աէրոֆիտոթերապիայի ժամանակ մարդը ներշնչում է եթերայի յուղերի դոզավորված մակարդակները։ Այն լայն կիրառվում է  սթրեսի և դրանով պայմանավորված հիվանդությունների, ինչպես նաև շնչառական համակարգի քրոնիկ հիվանդությունների բուժման համար:

դʼարսոնվալ

Դ՛Արսենվալ։ Ֆիզիոթերապևտիկ բուժման մեթոդ է, որը դեպքում մարդու օրգանիզմի վրա ազդում են բարձր հաճախականությամբ հոսանքով: Այն թույլ է տալիս  հյուսվածքները  հարստացել թթվածնով,  բարելավել մաշկի վիճակը, խթանել հյուսվածքների ռեգեներացիան, բարելավել նյութափոխանակությունը։ Լայնորեն կիրառվում է ճարպոտ մաշկի, կնճիռների, ակնեի և  մազաթափության դեպքում։ 

բուժում ուլտրամուշակագույն ճառագայթներով

Բուժում ոււլտրամանուշակագույն ճառագայթներով (ՈՒՄՃ) բուժման մեթոդ է , երբ օրգանիզմի վրա ազդում են ուլտրամանուշակագույն ճառագայթներով։  ՈւՄՃ սարքը սինթեզում է և ուղղում ուլտրամանուշակագույն ճառագայթների փունջը հատուկ ուղղորդիչի  միջոցով դեպի ընտրված հատվածը։ Բուժման այս մեթոդը ցուցված է տոնզիլլիտի, ֆարինգիտի, ռինիտի,ադենոիդների և մի շարք այլ հիվանդություների դեպքում։ 

պարաֆինաբուժություն

Պարաֆինաթերապիան տաքությամբ բուժման մեթոդ է , ուր տաքացված պարաֆինն օգտագործվում է որպես ջերմահաղորդիչ։ Բուժման այս մեթոդը թույլ է տալիս բարելավել մաշկի վիճակը,այն դառնում է էլաստիկ,  հարթվում են մանր կնճիռներ, դադաղում են ծերացման պրոցեսները և  օրգանիզմից դուրս են գալիս տոքսինները։ 

թթվածնային կոկտեյլ

Թթվածնային կոկտեյլի  օգտագործումը բերում է օրգանիզմի թթվածնով հարստացմանը, ինչը բարենպաստ է ազդում նյարդային համակարգի, իմունիտետի և նյութափոխանակության վրա, թույլ է տալիս  բարձրացնել աշխատունակությունը և արագ հաղթահարել հոգնածությունը: 

ՍՊԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

մերսում

Մերսումը ձեռքերով կամ հատուկ սարքերով  դոզավորված մեխանիկական ազդեցություն է մարմնի տարբեր հատվածների վրա, ինչը թույլ է տալիս  վերականգնել մկանների տոնուսը,  վերացնել հոգնածությունը, բարելավել մաշկի որակը և  հյուսվածքների էլաստիկությունը: Մերսումից հետո  լավանում է ընդհանուր ինքնազգացողությունը և տրամադրությունը: 

Մեր վերականգնողական կենտրոնում բուժման մեթոդներն ընտրվում են ամեն մի հաճախորդի  համար անհատական։ 

Հանգստացեք և կազդուրվեք՝ անցնելով վերականգնողական բուժման կուրս։

 

Մենք սիրով սպասում ենք բոլորին։ 

338-screen-shot-2023-07-06-at-195231-16886602133555.png
338-screen-shot-2023-07-06-at-195251-16886602160863.png
338-screen-shot-2023-07-06-at-195444-16886602319448.png
338-screen-shot-2023-07-06-at-195302-16886602100744.png
338-screen-shot-2023-07-06-at-195456-168866023731.png
338-screen-shot-2023-07-06-at-195354-16886602200819.png
338-screen-shot-2023-07-06-at-195218-16886602473495.png
338-screen-shot-2023-07-06-at-195321-1688660241699.png
338-0601768997334-screen-shot-2022-04-21-at-122038-16873730633644.png

Տեսնել Ավելին

ԳԼԽԱՎՈՐ
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ՀԱՄԱՐՆԵՐ
  • ԼՅՈԻՔՍ
  • ԴԵԼՅՈԻՔՍ
  • ՍՏԱՆԴԱՐՏ ՊԱՏՇԳԱՄԲՈՎ
  • ՍՏԱՆԴԱՐՏ ՍՈՒՊԵՐԻՈՐ
  • ՍՏԱՆԴԱՐՏ ԷԿՈՆՈՄ
  • ԸՆՏԱՆԵԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵՍՏՈՐԱՆ
  • ԲԱՐ
  • ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐԻ ԴԱՀԼԻՃ
  • ՇՈԳԵԲԱՂՆԻՔ
  • ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ
  • ՍՊՈՐՏ ԵՎ ԽԱՂԵՐ
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԴԵՆԴՐՈՊԱՐԿ
  • ԱՐԴՎԻ
  • ՀԱՂՊԱՏ ԵՎ ՍԱՆԱՀԻՆ
  • ԼՈՌԻ ԲԵՐԴ
  • ՕՁՈՒՆ
  • ՔՈԲԱՅՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Անվտանգության նկատառումներով այս ֆորմ էլեմենտը հասանելի կդառնա միայն էջը դոմեյնով բացելու դեպքում։

Copyright © 2022 Սոճուտ. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Ներդրված կոդը կդառնա հասանելի, երբ Ձեր կայքին կցեք դոմեյն:
Լավ